Քանաքեռավանում, Շրջանցիկ Թունել փողոցում վարձակալության է տրվում 1 հարկանի հարմարավետ առանձնատուն՝ բնակելի 120 քմ մակերեսով և 720 քմ տնամերձ հողատարածքով: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, հարմարավետ կահավորված է և ապահովված է կենցաղային տեխնիկայով: Առաստաղը բարձր է` 3.20 մ: Սենյակներն ու խոհանոցը լուսավոր են: Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, սանհանգույցից, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Տեղադրված է անհատական ջեռուցման (օդորակիչ) համակարգ, հատակը երեսպատված է լամինատով և սալիկներով: Ունի բաց պատշգամբ` դեպի այգի նայող գեղեցիկ տեսարանով: Բակում կան պտղատու ծառեր, ամբողջությամբ պարսպապատված է, ունի 4 մեքենայի բացօթյա կայանատեղի: Տրվում է ամբողջ գույքով: