Վարձակալության է տրվում 4 հարկանի գեղեցիկ շինությամբ հետաքրքիր ոճով վերանորոգված առանձնատուն` բնակելի 800 քմ և 300 քմ հողատարածքով, որը գտնվում է Արաբկիր համայնքում, Բարբյուսի փողոցում: Առանձնատունը կապիտալ նորոգված է, սենյակները և խոհանոցը համալրված են թանկարժեք կահավորանքով և բարձրորակ տեխնիկայով, ապահովված է բոլոր հարմարություններով: Տեղադրված է անհատական ջեռուցման և հովացման համակարգեր, հատակից առաստաղ ձգվող պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, 5 ննջասենյակից, լվացքասենյակից, 4 սանհանգույցից, որոնք սալիկապատված են և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով։ Տունն ապահովված է ժամանցի համար անհրաժեշտ բարձրակարգ պայմաններով, կա փակ լողավազան, խաղասրահ` բիլիարդով, բուխարի, հանգստի սրահ: Բաց պատշգամբներից բացվում են գեղեցիկ տեսարաններ: Տունը պարսպապատ է, ունի ավտոկայանատեղի` հեռակառավարվող դարպասներով: