Առանձնատուն, Աջափնյակ, Երևան

06 Օգոստոս 2022
 
Սիլիկյան 4-րդ Բնակելի՝ 500 մ2, հողատարածք` 800 մ2 3 հարկանի Կոդ` 112888   |   http://est.am/112888 click to copy the link
Վարձակալություն - 4,000 $/ամիս

Սիլիկյան թաղամասում վարձակալության է տրվում 3 հարկանի` բոլոր հարմարություններով հագեցած և հիասքանչ այգիով յուրահատուկ գեղեցկությամբ առանձնատուն, որի բնակել մասը կազմում է 500 քմ, իսկ հողատարածքը` 800 քմ է: 1-ին հարկը կիսանկուղային է և օգտագործվում է ժամանցի համար, որտեղ կա լողավազան, շոգեբաղնիք, հանգստի սենյակ և 1 սանհանգույց: 2-րդ հարկում կա նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց, 3-րդ հարկում՝ նախասրահ, 3 ննջասենյակ, որից 2-ն ունեն առանձին սանհանգույցներ, առկա են բացօթյա պատշգամբներ, որոնցից բացվում են գեղեցիկ տեսարաններ: Առանձնատունն ունի բարձրակարգ նորոգում, սենյակները լուսավոր են ու ընդարձակ, ամբողջ տունը կահավորված է թանկարժեք կահույքով, համալրված է բարձրորակ տեխնիկայով: Տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և քարով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, սենյակներն ապահովված են օդորակիչներով: Սանհանգույցները սալիկապատված են բարձրորակ սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Այգին հագեցած է դեկորատիվ ծառերով, ունի խնամված գազոն, բուխարիով ամառային խոհանոց և կգոհացնի ամենախստապահանջ վարձակալին: Թաղամասն ունի աղբահանության ծառայություն, գեղեցիկ լուսավորություն, անվտանգության համակարգ` տեսախցիկներով, կա պահակակետ:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: եվրո վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 4
  • Սանհանգույցներ: 3
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ