Առանձնատուն, Աշտարակ, Արագածոտն

09 Հունիս 2022
 
Աղձք Բնակելի՝ 200 մ2, հողատարածք` 1,200 մ2 2 հարկանի Կոդ` 112862   |   http://est.am/112862 click to copy the link
Օրավարձ - 110,000 Դ/օր

Աշտարակում, Աղձք գյուղում (հին անվ. Ձորափ) օրավարձով է տրվում բոլոր հարմարություններով հագեցած 2 հարկանի գեղեցիկ առանձնատուն, որի բնակելի մասը կազմում է 200 քմ մակերես, իսկ հողատարածքը 1200 քմ է: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, սենյակները գեղեցիկ հարմարավետ կահավորված են, համալրված են տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով: Ջեռուցվում է գազի կաթսայով, տեղադրված են օդորակիչներ: Հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և կերամոգրանիտով: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, 2 սանհանգույցից, շոգեբաղնիքից, խորդանոցից և 2 բաց պատշգամբից: Առկա է ավտոկայանատեղի` 6 և ավելի մեքենաների համար: Առանձնատան բակն ունի խնամված այգի, հանգստի գոտի, բացօթյա լողավազան, ամառային 2 տաղավար, որտեղ կարող են հավաքվել 30 և 10 անձ: Ամառային խոհանոցն ապահովված է բոլոր հարմարություններով, ունի բուխարի, թոնիր: Երեխաների համար կա գեղեցիկ հարմար խաղահրապարակ: Այստեղ հարմար է անցկացնել տարբեր միջոցառումներ, տոնական հավաքույթներ, նաև ընտանիքով հավաքվել ու վայելել այս գեղեցիկ միջավայրը: Ժամանցի համար նախատեսված է սեղանի ֆուտբոլ և սեղանի հոկեյ: Գինը` երկուշաբթի - հինգշաբթի 110.000 դրամ (11:00-23:00), ուրբաթ - կիրակի` 130.000 դրամ (11:00 - 23:00), գիշերակացով` + 20.000 դրամ:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: բացօթյա
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 3
  • Սանհանգույցներ: 2
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ