Աբովյան քաղաքի կենտրոնում` անմիջապես Աբովյան սուպերմարկետի հարևանությամբ, վարձով է տրվում կամ վաճառվում է 2 հարկանի` նկուղային հարկով նորակառույց առանձնատուն։ Շինության մակերեսը 312 քմ. է, իսկ հողատարածքինը՝ 400 քմ. է։ Առանձնատունը մասնակի վերանորոգված է։ Պատուհանները տեղադրված են, լարերը անցկացված են, պատերը գաջված են։ Անցկացված է ջեռուցման համակարգի խողովակները և տեղադրված է գազի կաթսա։ Բակում կա փակօթյա կայանատեղ` 4 մեքենայի համար նախատեսված և ամառային հանգստի համար նախատեսված հատված: Առանձնատունը նախընտրելի է հանձնել դեսպանատան աշխատակցի և ցանկության դեպքում կհանձնվի լրիվ վերանորոգված վիճակում: Առաձնատունը հարմար է նաև մանկապարտեզի, զարգացման կենտրոնի կամ նմանատիպ այլ գործունեությունների համար: Մոտակայքում են գտնվում դպրոց, այգի, խաղահրապարակ, խանութներ: