Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 5 սենյականոց բնակարան՝ 180 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մոսկովյան փողոցում՝ Սարյանի այգու հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 1-ին հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է սալիկով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը ևս պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։