Փավստոս Բուզանդ փողոցում, այգու հարևանությամբ վարձակալությամբ է տրվում 231 քմ մակերեսով 5 սենյականոց բնակարան, որը գտնվում է նորակառույց 15 հարկանի էլիտար շենքի 9-րդ հարկում։ Բնակարանը բարձրորակ նյութերով կապիտալ վերանորոգված է, միացված է կենտրոնացված ջեռուցման և օդորակման համակարգ, հատակը պատված է լամինատով և սալիկներով: Մուտքի դուռը երկաթյա է, տեղադրված են եվրո պատուհաններ: 3 լոգասենյակները սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով: Ամբողջը նորաոճ կահավորված է և ապահովված բարձրորակ գույքով և տեխնիկայով։ Բնակարանն ունի աառանձին հյուրասենյակ և ճաշասենյակ: Առկա է 2 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարաններով տեպի այգին: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ, կա անվտանգության համակարգ և ստորգետնյա ավտոկայանատեղի: Մոտակայքում են բոլոր անհրաժեշտ խանութները, բանկերը և ժամանցի վայրերը: