Տերյան փողոցում՝ մետրոյի հարևանությամբ օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 5 սենյականոց ընդարձակ լուսավոր բնակարան` 260 քմ մակերեսով, որը գտնվում է 12 հարկանի նորակառույց բնակելի շենքի 10-րդ հարկում: Բնակարանը բարձրորակ նյութերով կապիտալ նորոգվել է, ունի 3 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է, տեղադրված են պանորամայինն պատուհաններ: Բոլոր սենյակները և խոհանոցը համալրված է բարձրորակ կահավորանքով, հագեցած են կենցաղային տեխնիկայով: Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ` քաղաքի հիասքանչ տեսարաններով: Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ, բարձրակարգ վերելակներ, բնակիչների համար գործում է անվճար փակ լողավազանի ծառայություն: Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի: Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի և մշակութային կենտրոններ, սուպերմարկետներ, բանկեր: Վարձակալություն` 3.500 - 7500 $, օրավարձ` 230 - 300 $: