Վարձով է տրվում 4 սենյականոց շքեղ վերանորոգված և ժամանակակից կահավորանքով բնակարան՝ 146 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բուզանդ փողոցում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Ջեռուցման համակարգը կենտրոնացված է։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ և ևս մեկ առանց կահավորանքի սենյակ, որը կարելի է օգտագործել ըստ անհրաժեշտության։ Բնակարանը տրվում է վարձակալության կահույքի և տեխնիկայի հետ միասին։