Վարձակալության է տրվում 4 սենյականոց լուսավոր և ընդարձակ բնակարան՝ 160 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ 17 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, 3 օդորակիչ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով։ Ջեռուցումը կենտրոնացված է։ Խոհանոցը և սանհանգույցները պատված են սալիկներով, սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Շենքն ունի անվտանգության աշխատակից և բացօթյա ավտոկայանատեղ։