Վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 200 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Լեո և Սարյան փողոցների խաչմերուկում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցում և հովացումը կենտրոնացված է։ Սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Բնակարանի հետ տրվում է նաև ստորգետնյա կայանատեղ։