Երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ, գեղեցիկ լուսավորմամբ և նրբաճաշակ կահավորանքով բնակարան՝ 160 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պուշկին և Աբովյան փողոցների խաչմերուկում, 12 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Այն կապիտալ եվրո նորոգված է ։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձև և գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան։