Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 4 սենյականոց մոդեռն ոճի ընդարձակ և յուրահատուկ լուսային լուծումներով բնակարան՝ 132 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ նախկին Մալիբու սրճարանի հարևանությամբ, 16 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով: Ջեռուցման համակարգը անհատական է, տեղադրված է 4 օդորակիչ, ինչպես նաև հատակը տաքացվող է։ Սանհանգույցները համալրված են անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է որակյալ կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով, միջանցքը լի է ներկառուցված պահարաններով։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։