Վարձակալությամբ է տրվում 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 160 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բայրոն փողոցում՝ Կոնսերվատորիայի հարևանությամբ, 6 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է մանրահատակով, ներսի դռները ընկույզի փայտից են: Առկա է ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն։ Ջեռուցման համակարգը կենտրոնացված է։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցներից մեկում տեղադրված է լոգախցիկ, մյուսում՝ ջակուզի։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Վարձակալության գնի մեջ ներառված է շենքի սպասարկման վճարը։