Վարձակալության է տրվում 4 սենյականոց բնակարան 175 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ Մալիբու սրճարանի հարևանությամբ, 14 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում։ Բնակարանը եվրո վերանորգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է մանրահատակով: Բնակարանի ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ցանկության դեպքում տրամադրում ենք վարորդ, ով կդիմավորի Ձեզ օդանավակայանում և ապահով կհասցնի նախապես ամրագրված հասցեն։ Օրավարձ՝ 150-190$։ Viber,WhatsApp +37499999-708 Արթուր