Վարձով է տրվում 4 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պուշկին և Կողբացի փողոցների խաչմերուկում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, ժամանցի վայրերը, դպրոց, մանկապարտեզ և այլն։