Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 160 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում՝ Կարապի լճի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Բնակարանն ունի 3 բաց պատշգամբ։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։ Viber/WhatsApp +37477 732-377