Հյուսիսային պողոտայի և Տերյան փողոցի խաչմերուկում՝ վարձով է տրվում 4 սենյականոց շքեղ և հարմարավետ բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 164 քմ.: Այն գտնվում է 12 հարկանի բնակելի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված և դեռևս չբնակեցված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, երեք սանհանգույցով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարմարավետ և ժամանակակից խոհանոցային կահույքով, հագեցած է տեխնիկայով և սանտեխնիկայով, լի է ներկառուցված պահարաններով: Ողջ կահույքը նոր է և բարձր որակի։ Ունի ընդարձակ բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի փողոց: Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի և մշակութային կենտրոններ, սուպերմարկետներ, բանկեր: Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։ Ցանկության դեպքում կարող ենք դիմավորել Ձեզ օդանավակայանում և ապահով հասցնել նախապես ամրագրված հասցեն։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։