Կապիտալ վերանորոգված, չբնակեցված, արևկող և բարձրաճաշակ ոճով ձևավորված այս 4 սենյականոց բնակարանը գտնվում է Անտառային 11 հասցեում` 4 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում։ Բնակարանի ընդհանուր մակերեսը 211 քմ է։ Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից և հարմարավետ կահույքով։ Դրսի դուռը երկաթյա է, պատուհանները՝ եվրոարտադրության։Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Ինտերնետը և արբանյակային հեռուստատեսությունը ևս հասանելի են։ Բնակարանը ամբողջովին կահավորված է և հագեցած է բոլոր անհրաժեշտ տեխնիկայով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են, համալրված սանտեխնիկայով։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։