Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Տերյան փողոցում 5 հարկանի շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված է։ Տեղադրված են երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ունի բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Օպերա և Կասկադ։ Բնակարանը տրվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Ավտոմեքենաների համար բակում նախատեսված են բացօթյա կայանատեղեր։ Կա լողավազան։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր և այլն։ \