Կասկասի հարևանությամբ վարձով է տրվում չորս սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 4 հարկանի բնակելի շենքի 3–րդ հարկում։ Բնակարանը եվրո վերանորոգված է, տեղադրված է գազի կաթսա։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ սանհանգույցը սալիկապատ է։ Դրսի դուռը երկաթյա է։ Փակ պատշգամբը միացված է խոհանոցին և օգտագործվում է որպես ճաշասենյակ։ Մոտակայքում կարող եք գտնել այն ամենը ինչ ձեզ հարկավոր է հարմարավետ կյանք վարելու համար։ Օպերայի և բալետի թատրոնը, մանկական ատրակցիոններով այգին, սրճարանները և ռեստորանները գտնվում են մի քանի քայլ այն կողմ։ Փոքր ինչ հեռու կգտնեք Շահումյանի անվան դպրոցը, մանկապարտեզ և այլն։ Բնակարանը կարելի է վարձակալել ողջ գույքի հետ միասին։