Բաղրամյան պողոտայում՝ Օրբելի խաչմերուկի մոտ վարձակալության է տրվում 4 սենյականոց ընդարձակ լուսավոր բնակարան` 180 քմ մակերեսով, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Տեղադրված է երկաթե դուռ, պանորամային պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտե սալիկներով: Խոհանոցը սալիկապատված է համալրված է բարձրակարգ գույքով և կենցաղային տեխնիկայով։ Սենյակները մասնակի կահավորված են, համալրված են տեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբներ` գեղեցիկ տեսարաններով։ Առկա է 2 լոգասենյակ՝ սանհանգույցով և հյուրերի սանհանգույց, որոնք սալիկապատված են, ապահովված են անհրաժեշտ սանտեխնիկայով: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ, անվտանգության համակարգ և անվտանգության աշխատակիցներ: