Բուզանդ փողոցում վարձակալության է տրվում 4 սենյականոց շքեղ ընդարձակ բնակարան, որը գտնվում է 18 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում և զբաղեցնում է 135 քմ մակերես: Բնակարանը նոր դիզայներական ոճով վերարանորոգված և չբնակեցված է: Ջեռուցման համակարգը կենտրոնացված է, տեղադրված է օդորակիչ, հատակը ծածկված է բարձրակարգ լամինատով և պրեսգրանիտե սալիկներով: Բնակարանն ունի ընդարձակ նախասրահ, հյուրասենյակ, 3 ննջասենյակ, 3 լոգասենյակ և 3 ընդարձակ բաց պատշգամբ: Ամբողջը գեղեցիկ նորաոճ կահավորված է, համլրված է բարձրակարգ տեխնիկայով և պարագաներով: Շենքում գործում է անվտանգության համակարգ և անխափան աշխատող վերելակներ: Բնակարանի հետ տրվում է նաև ստորգետնյա ավտոկայանատեղի: