Վարձակալութան է տրվում 4 սենյականոց` 200 քմ մակերեսով հարմարավետ բնակարան Հյուսիսային պողոտայում` 14 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բնակարանը բարձրորակ նյութերով կապիտալ վերանորոգված է, գեղեցիկ և նրբաոճ կահավորված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ունի կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգեր: Հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և սալիկներով: Առկա է 2 լոգասենյակ և 1 սանհանգույց, որոնք երեսպատված են եվրոպական արտադրության սալիկներով՝ հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ և վաննա: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում է անխափան վերելակ, կա անվտանգության համակարգ: Մոտակայքում են քաղաքի լավագույն սրճարաններն ու խանութները: