Սայաթ-Նովա պողոտայում, քաղաքի լավագույն հատվածում վարձակալության է տրվում 4 սենյականոց` 160 քմ մակերեսով լուսավոր բնակարան, որը գտնվում է 18 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 10-րդ հարկում: Բնակարանն ունի բարձրորակ վերանորոգում, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ: Միջսենյակային դռները բարձրորակ փայտից են: Ջեռուցումն իրականացվում է անհատական համակարգով: Տեղադրված են օդորակիչներ: Հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և գրանիտով: Սենյակները համալրված են բարձրարժեք կահավորանքով, ապահովված են կենցաղային տեխնիկայով: Լոգասենյակը և սանհանգույցը երեսպատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ունի 3 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է շուրջօրյա անվտանգության համակարգով: Մոտակայքում են գտվում բոլոր խանութներն ու ժամանցի վայրերը: