Տերյան փողոցում վարձակալությամբ է հանձնվում 4 սենյականոց 260 քմ մակերես ունեցող նորաոճ բնակարան, որը գտնվում է նորակառույց 12 հարկանի շենքի 8-րդ հարկում: Կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ունի կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգեր: Հատակը պատված է բարձրակարգ լամինատով, հյուրասենյակն ու խոհանոցը հագեցած են անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Ննջասենյակները հարմարավետ կահավորված են, կա masters bedroom, որն ունի իր առանձին սանհանգույցը, զգեստասենյակը, աշխատասենյակը: Բնակարանն ունի 3 սանհանգույց, որոնք երեսպատված են եվրոպական արտադրության կերամիկական սալիկներով՝ համալրված որակյալ սանտեխնիկայով: Առկա է 2 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ, մարզասրահ, փակ լողավազան: Ունի ստորգետնյա ավտոկայանատեղի՝ նախատեսված 2 մեքենայի համար: