Վարձով է տրվում 4 սենյականոց նրբաճաշակ դիզայնով և գեղեցիկ կահավորանքով լուսավոր բնակարան՝ 240 քմ մակերեսով, որը գտնվում է Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ 10 հարկանի էլիտար նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը դիզայներական ոճով կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է վիտրաժային եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով: Բնակարանի ջեռուցումն ու հովացումն իրականացվում է կենտրոնացված համակարգով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցները հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Բնակարանն ունի լվացքասենյակ, զգեստասենյակ, ընդարձակ միջանցք՝ լի ներկառուցված պահարաններով։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ: Շենքի բնակիչների համար գործում է մարզասրահ և լողավազան: