Թամանյան փողոցում երկարաժամկետ վարձակալության է տրվում 110 քմ մակերեսով 3 սենյականոց ընդարձակ բնակարան, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով, հատակը տաքացվող է: Հյուրասենյակն ու խոհանոցը միասին են՝ ստուդիո ոճի մեջ, հագեցած գույքով և տեխնիկայով: Ննջարանների հատակը պատված է կաղնու մանրահատակով՝ լուսավոր են և հարմարավետ կահավորված: Առկա է 4 օդորակիչ, սանհանգույցները երեսպատված են սալիկներով՝ համալրված սանտեխնիկայով: Մոտակայքում է Կասկադ համալիրը և Օպերան: