Երկարաժամկետ վարձակալության է տրվում 4 սենյականոց` 200 քմ մակերեսով ընդարձակ բնակարան Արամի փողոցում՝ 16 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում։ Բնակարանը բարձրորակ նյութերով կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ 2 սանհանգույցը երեսպատված են եվրոպական սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Սանհանգույցներից մեկը կից է ննջասենյակին։ Բնակարանը նորաոճ կահավորված է, ապահովված է կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան։ Շենքում կա անվտանգության համակարգ և 2 վերելակ։ Մոտակայքում է գտնվում Մալիբու զբոսայգին, խանութները, բանկերը, ժամանցի վայրերը և տրանսպորտի կանգառները։