Վարձակալության է տրվում 4 սենյականոց ընդարձակ ու լուսավոր բնակարան՝ 160 քմ մակերեսով, որը գտնվում է Ամիրյան փողոցում, 15 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկերում: Բնակարանն ունի գեղեցիկ ինտերիեր, այն կապիտալ վերանորոգված է, տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Ջեռուցվում է կենտրոնացված համակարգով: Բնակարանում առկա է 2 սանհանգույց, որոնք պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Առկա է զգեստասենյակ` լի ներկառուցված դարակներով, 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից կահավորանքով, ապահովված են տեխնիկայով և անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Շենքում գործում է վերելակ, կա անվտանգության համակարգ: Հարևանությամբ են խանութները, բանկերը և բոլոր ժամանցի վայրերը: