Օրավարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ ու լուսավոր բնակարան` 150 քմ մակերեսով, որը գտնվում է 17 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 16-րդ հարկում, Հյուսիսային պողոտայում` քաղաքի լավագույն հատվածում: Բնակարանը կապիտալ նորոգված է, կահավորված է ժամանակակից ոճով և համալրված է անհրաժեշտ տեխնիկայով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ, անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր: Հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ունի խորդանոց ու 3 բաց պատշգամբ, որոնցից բացվում են հիասքանչ տեսարաններ` Օպերա և Կարապի լիճ, քաղաքի տարբեր հատվածներ: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Մոտակայքում են գտնվում բոլոր բրենդային խանութները, բանկերը, սրճարաններն ու ժամանցի վայրերը: Օրավարձի գինը տատանվում է 120 $ - 250 $` կախված սեզոնից և կեցության օրերից: