Սայաթ-Նովա պողոտայում վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց լուսավոր ընդարձակ բնակարան՝ 120 քմ մակերեսով, որը գտնվում է 22 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է, կահավորված է ժամանակակից ոճով և համալրված է անհրաժեշտ տեխնիկայով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով։ Սանհանգույցն ու լոգասենյակը սալիկապատված են, հագեցած սանտեխնիկայով: Ջեռուցումն ու հովացումը կատարվում է կենտրոնացված համակարգով: Ննջասենյակներից մեկն ունի առանձին սանհանգույց: Բնակարանի երկայնքով առկա է ընդարձակ բաց պատշգամբ և մուտք տարբեր սենյակներից, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Մոտակայքում են գտնվում բոլոր ենթակառուցվացքներն ու ժամանցի վայրերը: