Վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ, նրբաճաշակ դիզայնով և վերանորոգումով բնակարան՝ 209 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բայրոնի փողոցում՝ 8 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, նախասրահի և խոհանոցի հատակը ծածկված է սալիկով, իսկ ննջասենյակներում և հյուրասենյակում` մանրահատակով: Ջեռուցվում և հովացումը կենտրոնացված է: Ունի կահավորված բաց պատշգամբ: Լոգասենյակները 2 հատ են, ունի տնտեսական սենյակ և զգեստասենյակ: Բնակարանը կահավորված է յուրահատուկ, որակյալ և հարմարավետ կահույքով: Շենքն ունի լողավազան, շուրջօրյա անվտանգության համակարգ, բնակարանի հետ առկա է նաև ստորգետնյա կայանատեղ: Ավտոկայանատեղին գնելու դեպքում վաճառքի գինը կդառնա 100.000 դոլար: