Վաճառվում է 4 սենյականոց յուրօրինակ պրեմիում դասի բնակարան (3 Ննջասենյակ, 3 սանհանգույց), որը գտնվում է Հյուսիսային պողոտայում` 10 հարկանի նորակառույց բարձրակարգ բնակելի շենքի 6 -րդ հարկում։ Շենքն ունի անվտանգության շուրջօրյա սպասարկում և տեսանկարահանվում է։ Բնակարանի մակերեսը 159 քմ է։ Ջեռուցման և հովացման համակարգերը կենտրոնացված են: Հյուրասենյակի և ննջասենյակների հատակը փայտե մանրահատակ է: Հյուրասենյակն ունի ընդարձակ բաց պատշգամբ, որից բացվում է տեսարան դեպի Տերյան և Պուշկին փողոցներ։ Ննջասենյակներից մեկն ունի իր առանձին սանհանգույց: Առկա է 1 առանձին սանհանգույց հյուրերի համար, որը նաև լվացքասենյակ է օգտագործվում։ Բնակարանն ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, ունի նաև ստորգետնյա կայանատեղ` 1 մեքենայի համար նախատեսված։