Վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 200 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բայրոն և Մոսկովյան փողոցների խաչմերուկում՝ 6 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, նախասրահի և խոհանոցի հատակը ծածկված է սալիկով, իսկ ննջասենյակներում և հյուրասենյակում` մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Ունի ընդարձակ բաց պատշգամբ` դեպի փողոց բացվող։ Բնակարանն ունի նաև ստորգետնյա կայանատեղ` 2 մեքենայի համար նախատեսված: