Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 4 սենյականոց բնակարան՝ 96 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Տիգրան Մեծ պողոտայում՝ Տաշիր ա/կ հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները և ժամանցի վայրերը։