Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում վարձով է տրվում 4 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարան, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 126 ք.մ.։ Բնակարանը տաքացվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված են եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ունի բաց պատշգամբ, որից բացվում է տեսարան դեպի Թումանյան փողոց: Բնակարանն ունի ներկառուցված պահարաններ։ Խոհանոց և սանհանգույցը սալիկապատ են։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։