Վարձակալության է տրվում 4 սենյականոց հարմարավետ և ընդարձակ բնակարան՝ 180 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Դեղատան փողոցում, 10 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, բոլոր սենյակներում օդորակիչներ, հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են սալիկներով, ունի առանձին լվացքասենյակ: Բոլոր սենյակները կահավորված են։ Բնակարանն ունի ընդարձակ բաց պատշգամբ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայերերը։