Վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 135 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Լեո և Սարյան փողոցների խաչմերուկում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Այն նրբաճաշակ կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցում և հովացումն իրականացվում է կենտրոնացված համակարգով։ Սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Բնակարանի հետ տրվում է նաև ստորգետնյա կայանատեղ։