Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 4 սենյականոց մոդեռն ոճի և շատ գեղեցիկ դիզայներական լուծումներով բնակարան՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի լավագույն և անաղմուկ հատվածներից մեկում՝ Արամի և Սարյան փողոցների խաչմերուկում, 16 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է, ունի յուրահատուկ դիզայն և ինտերիեր՝ շնորհիվ նրբաճաշակ գունային համադրության և կահավորանքի։ Բոլոր սենյակները կահավորված են որակյալ և նորաոճ կահույքով և համալրված ժամանակակից և հայտնի բրենդների տեխնիկայով։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում, հատակը ևս ջեռուցվում է, ինչպես նաև տեղադրված է օդորակիչներ։ Սանհանգույցները սալիկապատված են իսպանական սալիկներով և հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով, լոգասենյաներից մեկում տեղադրված է ջակուզի: Շենքն ունի վերելակ, բոլոր տեսակի կոմունիկացիաները առկա են։ Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով դեպի նորակառույց այգի։ Լի է ներկառուցված պահարաններով, ունի նաև զգեստասենյակ: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետներ, բուտիկներ, բժշկական և ուսումնական հաստատություններ։