Վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 180 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում՝ Հյուսիսային համալսարանի մոտ, 7 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Լոգասենյակներից մեկը ջակուզիով է, իսկ մյուսում՝ տեղադրված է լոգախցիկ: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաոճ կահույքով։ Շենքն ունի անվտանգության համակարգ, երկկողմանի մուտք և բացօթյա կայանատեղ: