Վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 88 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գ. Հովսեփյան փողոցում՝ 4 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Շենքն ունի անվտանգության աշխատակից։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր: