Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքում՝ Սլավմեդ բժշկական կենտրոնի մոտ վարձակալության է տրվում 4 սենյականոց լուսավոր ընդարձակ բնակարան, որը գտնվում է 6 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում և զբաղեցնում է 130 քմ մակերես: Բնակարանը կապիտալ նորոգված է, համալրված է բարձրորակ կահավորանքով և անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ: Հատակը երեսպատված է լամինատով և սալիկներով: Սանհանգույցերը սալիկապատված են, հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ և անվտանգության համակարգ: