Անտառային փողոցում, Կասկադ համալիրի հարևանությամբ վարձակալության է տրվում 4 սենյականոց՝ 150 քմ մակերեսով լուսավոր բնակարան, որը գտնվում է 6 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 3-րդ հարկում: Բնակարանը բարձրորակ նյութերով կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, բոլոր սենյակներում` օդորակիչ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով: Հատակը պատված է լամինատով և սալիկներով: Սենյակները հարմարավետ և ժամանակակից կահավորված են, հագեցած անհրաժեշտ տեխնիկայով և կենցաղային պարագաներով: Սանհանգույցները սալիկապատված են, ապահովված` սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է վերելակ: Թաղամասը բարեկարգ է, մշտապես խնամվում է, մոտ է կենտրոնին: