Երկարաժամկետ վարձակալության է տրվում 150 քմ մակերեսով 4 սենյականոց բնակարան Անտառային փողոցում՝ 8 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը եվրոպական ստանդարտներով կապիտալ վերանորոգված է` դիզայներական լուծումներով, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ և պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և սալիկներով։ 2 սանհանգույցները սալիկապատված են և հագեցած բարձրորակ սանտեխնիկայով, տեղադրված է վաննա և լոգախցիկ։ Սանհանգույցներից մեկը կից է ննջասենյակին։ Առկա է գեղեցիկ տեսարանով բաց պատշգամբ։ Բնակարանը կահավորված է որակյալ կահույքով, ապահովված է կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Շենքում կա բարձրորակ վերելակ և անվտանգության համակարգ։ Մոտակայքում կա զբոսայգի, խանութներ և ժամանցի վայրեր։