Վարձակալության է տրվում 4 սենյականոց կապիտալ եվրովերանորոգված և չբնակեցված ընդարձակ ու լուսավոր բնակարան՝ 178 քմ մակերեսով, որը գտնվում է Ձորափի փողոցում, 16 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 12-րդ հարկում: Բնականն ունի տարբեր կողմից բաց պատշգամբներ` Հրազդանի կիրճի և քաղաքի հիասքանչ տեսարաններով: Սենյակները և խոհանոցը դիզայներական լուծումներով վերանորոգված են: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և մանրահատակով։ Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, բոլոր սենյակներում տեղադրված են օդորակիչներ: Բնակարանն ապահովված է բարձրորակ կահույքով, համալրված է տեխնիկայով և ներկառուցված պահարաններով: Առկա է 3 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: 1 սանհանգույցը համակցված է (master bedroom) ննջասենյակին: Կա ջակուզի: Առկա է 3 բաց պատշգամբ: Շենքն ապահովված է շուրջօրյա անվտանգության և տեսահսկման համակարգերով: Շենքի սպասարկման վարձը 20.000 դրամ է: