Դավթաշեն համայնքում, Ա. Միկոյան փողոցում վարձակալության է տրվում կամ վաճառվում է 4 սենյականոց կապիտալ վերանորոգված լուսավոր բնակարան՝ 195 քմ մակերեսով, որը գտնվում է 11 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 8-րդ հարկում: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով։ Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Բնակարանն ունի 3 բաց պատշգամբ` հիասքանչ տեսարաններով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաոճ գույքով և կենցաղային տեխնիկայով: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Բակը խնամված է, կա բացօթյա տարածք մեքենաներ կայանելու համար: Մոտակայքում կան տարբեր խանութներ և տրանսպորտի կանգառներ: