Վարձակալության է տրվում 4 սենյականոց յուրահատուկ դիզայնով և գեղեցիկ լուսավորմամբ բնակարան՝ 135 ք.մ. բնակելի մակերեսով և 109 ք.մ. բաց ընդարձակ պատշգամբով, որը գտնվում է Վ. Վաղարշյան փողոցում՝ 8 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է ։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով և լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով, ներսի դռները փայտից են: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձև և գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Բաց պատշգամբում առկա է ամառային խոհանոց և մանղալ։ Շենքում գործում է անվտանգության համակարգ և անվտանգության աշխատակից։