Վրացական փողոցում, Կոմիտասի պողոտային կից վարձակալության է տրվում 85 քմ մակերեսով 4 սենյականոց բնակարան, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը դիզայներական ոճով կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով, առկա է նաև օդորակիչ: Հատակը պատված է լամինատով, սանհանգույցը երեսպատված է կերամիկական սալիկներով, համալրված է որակյալ սանտեխնիկայով: Խոհանոցը և սենյակները կահավորված են նորաոճ, հագեցած են անհրաժեշտ տեխնիկայով: Մոտակայքում կան սուպերմարկետներ, դպրոցներ, տարբեր հաստատություններ: Վարձակալության գինը սակարկելի է: