Վարձակալությամբ է տրվում 4 սենյականոց կապիտալ վերանորոգված և չբնակեցված ընդարձակ բնակարան՝ 150 քմ մակերեսով, որը գտնվում է Օրբելի փողոցում, 15 հարկանի նորակառույց շենքի 13-րդ հարկում: Բնակարանն ունի գեղեցիկ լուսավորություն, կահավորված է նոր կահույքով և համալրված է ժամանակակից տեխնիկայով։ Բնակարանը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, պանորամային պատուհաններ, հատակը երեսպատված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է 2 վերելակ: Մոնտակայքում են գտնվում անհրաժեշտ խանութները, բանկերը ու ժամանցի վայրերը: